Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. «Վեդու քաղաքային մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը վերանվանել «Վեդի համայնքի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել «Վեդի համայնքի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: |