Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Գրիքոր Սիմոնյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Գրիքոր Սիմոնյանին տալ՝ Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրի Ա.Խանջյան փողոց 15 հասցեում գտնվող գործող օբյեկտում (մինչև՝ 26քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն՝ 2025 թվականի առաջին եռամսյակի համար:
2.Անհատ ձեռնարկատեր Գրիքոր Սիմոնյանից որպես տեղական տուրք գանձել՝ 9000 (ինը հազար) ՀՀ դրամ՝ 2025 թվականի առաջին եռամսյակի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Գրիքոր Սիմոնյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրերի առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ մարտի 31-ը: