Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1778-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2024 թվականի N 1778-Ա

«ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հայաստանի Հանրապետության Վեդի համայնքի ղեկավար Գ.Սարգսյանս, քննության առնելով Գայանե Հենրիկի Ամիրջանյանի նկատմամբ հարուցված Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության արոտավայր /կադաստրային ծածկագիր 03-031-0216-0041/ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու և վարչական պատասխանատվության ենթարկելու մասին նյութերը, պարզեցի.

1.Նկարագրական մաս.

Գայանե Հենրիկի Ամիրջանյանը /Արարատի մարզ, Գոռավան բնակավայր, Մաշտոցի փողոց, տուն 8/, սեփականության իրավունքով իրեն պատկանող Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության արոտավայր /կադաստրային ծածկագիր 03-031-0216-0041/ հողամասը, խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը, օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ /հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքերը ինքնակամ փոփոխելը, ինչպես նաև խախտումները չկանխելը/, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում՝ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի զեկուցագրի հիման վրա 20.08.2024 թվականին «Վարչարարության հիմունքների և Վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» պարբերությամբ, 34-րդ հոդվածի հիմքերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Վեդու համայնքապետարանում վարչական խախտման դեպքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացված հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում, որի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցվել է Գայանե Հենրիկի Ամիրջանյանը, վերջինս չի ներկայացել վարչական լսմանը, ուստի Օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործը քննվել է վերջինիս բացակայությամբ:

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

1. Վեդու համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակցի կողմից Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության արոտավայր /կադաստրային ծածկագիր 03-031-0216-0041/ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու կապակցությամբ 20.08.2024 թվականին կազմված թիվ 7 արձանագրությունը և բաժնի պետի զեկուցագիրը:

2. Տարածքի լուսանկարները:

3. 06.02.2024 թվականի հողամասի սեփականության իրավունքի վկայական թիվ 06022024-03-0046:

4. Հանձնաժողովի 13.09.2024 թվականի վարչական գործով լսումներ անցկացնելու մասին արձանագրությունը:

3. Պատճառաբանական մաս.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության արոտավայր /կադաստրային ծածկագիր 03-031-0216-0041/ հողամասը օգտագործվել է ոչ նպատակային նշանակությամբ /հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքերը ինքնակամ փոփոխել է, ինչպես նաև խախտումները չի կանխվել/:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով 2024 թվականի օգոստոսի 20-ին Վեդու համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի սեպտեմբերի 13-ին հրավիրվել է վարչական լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցումն ուղարկվել է Գայանե Հենրիկի Ամիրջանյանին, վերջինս պատշաճ կարգով ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել վարչական լսմանը:

4.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:

Տվյալ պարագայում Գայանե Հենրիկի Ամիրջանյանն սեփականության իրավունքով իրեն պատկանող Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության արոտավայր /կադաստրային ծածկագիր 03-031-0216-0041/ հողամասը շարունակում է օգտագործել ոչ նպատակային նշանակությամբ /հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքերը ինքնակամ փոփոխել է, ինչպես նաև խախտումները չի կանխել/:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

5. Եզրափակիչ մաս.

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

1. Գայանե Հենրիկի Ամիրջանյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով, Վեդի համայնքի Գոռավան բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության արոտավայր /կադաստրային ծածկագիր 03-031-0216-0041/ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ վարչական դատարան` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner