Ղեկավարվեով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով քաղ. Արարատ Միսակի Մարտիրոսյանի դիմումը,Վեդի համայնքի ավագանին որոշեց. «ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի 03-096-0137-0014 ծածկագիրը կրող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 48 որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի 03-096-0137-0014 կադաստրային ծածկագիրը կրող, քաղաքացու սեփականություն հանդիսացող, 1,5813 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի, որից վարելահող՝ 0.3344 հա, կորիզավոր պտղատու այգի՝ 0,7053 հա, խաղողի այգի՝ 0,5416 հա, նպատակային և գործառնական նշանակությունը պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության և գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |