Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետով, ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի «Հողագրունտի հանույթի կարգը սահմանելու մասին» N 572-Ն որոշման, և հիմք ընդունելով «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԲԸ-ի 03.10.2023թ. N 10-15 գրությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. «Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառույցների նախագծում և կառուցում Արարատյան հարթավայրի ոռոգման համար» ծրագրի իրականացման նպատակով ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող ՈՒրցաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 1 /մեկ/ հա մակերեսով հողամասը /պայմանական F7 համարակալմամբ տարածք/ վարձակալության իրավունքով տրամադրել «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԲԸ-ին և թույլատրել իրականացնել հողագրունտի հանույթ՝ 1 /մեկ/ տարի ժամկետով:
2. Հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը սահմանել՝ 60 000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Սահմանված կարգով «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԲԸ-ի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր՝ ապահովելով պայմանագրի ավարտից հետո տարածքի վերականգնումը՝ բերելով իր նախկին տեսքին:
4. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |