Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերով, ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ Վեդի համայնքի գեղարվեստի դպրոցի վերանորոգման, Նոր Կյանք բնակավայրի բուժամբուլատորիայի շենքի կառուցման, Շաղափ և Լուսաշող բնակավայրերի մշակույթի տների հիմնանորոգման, ոռոգման ցանցի և կոյուղագծերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթներում մասնակիցներ չեն եղել, ժամկետների հրատապությունից ելնելով, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդի համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ Վեդի համայնքի գեղարվեստի դպրոցի նորոգման, Նոր Կյանք բնակավայրում նոր բուժամբուլատորիայի շենքի կառուցման, Շաղափ և Լուսաշող բնակավայրերի մշակույթի տների հիմնանորոգման, բնակավայրերում ոռոգման ցանցի և կոյուղագծերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի աշխատանքների իրականացման նպատակով գնումները մեկ անձից կատարելու: |