Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՅԿԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԸ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերով, ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ Վեդի համայնքի գեղարվեստի դպրոցի վերանորոգման, Նոր Կյանք բնակավայրի բուժամբուլատորիայի շենքի կառուցման, Շաղափ և Լուսաշող բնակավայրերի մշակույթի տների հիմնանորոգման, ոռոգման ցանցի և կոյուղագծերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթներում մասնակիցներ չեն եղել, ժամկետների հրատապությունից ելնելով, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝

1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդի համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ Վեդի համայնքի գեղարվեստի դպրոցի նորոգման, Նոր Կյանք բնակավայրում նոր բուժամբուլատորիայի շենքի կառուցման, Շաղափ և Լուսաշող բնակավայրերի մշակույթի տների հիմնանորոգման, բնակավայրերում ոռոգման ցանցի և կոյուղագծերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի աշխատանքների իրականացման նպատակով գնումները մեկ անձից կատարելու: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner