Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Շաղափ բնակավայրի՝ Արարատյան փողոցի 35 հասցեի բնակիչ Գագիկ Աշոտի Սեդրակյանին (ծնված՝ 25.01.1970թ., ն/ք՝ 000441972, տրված՝ 30.10.2013թ., 025-ի կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, Շաղափ բնակավայրում գտնվող, 03-075-0140-0093 կադաստրային ծածկագիրը կրող, 0.461 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ տրամադրել 4500 /չորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Գ. Սեդրակյանի սեփականության իրավունքով պատկանող, CHEVROLET NIVA 21230 մակնիշի, 17 OU 612 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 16641 /տասնվեց հազար վեց հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |