Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի,«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով,«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով,հիմք ընդունելով համայնքի ավագանու 29.11.2022 թվականի N191 որոշումը և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Վեդի» մասնաճյուղի կառավարիչ Ա.Գալստյանի՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու մասին հայտը, որոշում եմ՝
1. Թույլատրել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Վեդի» մասնաճյուղին՝ ի դեմս կառավարիչ Ա.Գալստյանի, Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի թիվ 42/2 հասցեում գտնվող տարածքում 2023 թվականի ընթացքում տեղադրել արտաքին գովազդ՝ 14.1քմ:
2. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Վեդի» մասնաճյուղից որպես տեղական տուրք գանձել՝ 126900 (մեկ հարյուր քսանվեց հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: