Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Լուսառատ բնակավայրի՝ Բաղրամյան 22 հասցեի բնակիչ Կիրակոս Սարգսյանին (ծնված՝ 23.09.1974թ., նույնականացման քարտ՝ 014266001, տրված՝ 09.12.2021թ., 025-ի կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, 03-049-0125-0017 կադաստրային ծածկագիրը կրող 0.765 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ տրամադրել 13.977 /տասներեք հազար ինը հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Կ. Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, MERCEDES-BENZ E 320 4 MATIC մակնիշի 35 ZG 308 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 70.573 /յոթանասուն հազար հինգ հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |