Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Նարեկ Արտաշեսի Գրիգորյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի Գ. Լուսավորչի փողոց 33-35 հողամաս հասցեում գտնվող, 03-049-0102-0069 կադաստրային ծածկագիրը կրող, Գերմանիայի բնության պահպանության միություն /ԳԲՊՄ/ գրանցված կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում նկուղային և մանսարդային հարկով երկհարկանի կառույց (որը կծառայի որպես թռչունների վերականգնման կենտրոն) և պարիսպ կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 2 /երկու/ տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Նարեկ Գրիգորյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: