Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2012 թվականի հունիսի 21-ի N 79-Ա հրամանի Հավելված 2-ով հաստատված մեթոդական ուղեցույցի դրույթները՝ որոշում եմ․
1. ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի վերապատրաստված համայնքային ծառայողների հաշվառման մատյանը վարել էլեկտրոնային տարբերակով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից և տարածվում է 2022 թվականի հոկտեմբերի 18-ից ծագած իրավահարաբերությունների վրա։