Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Մ.Սահակյան փողոց 8 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 03-004-0100-0005/ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները՝ բնակելի տուն 74.38 քմ. թռչնանոց 9.66 քմ և օժանդակ շինություն 28.45 քմ կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, կառույցների պահպանելը չեն խախտում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, և սեփականատեր՝ Ռուզաննա Ալբերտի Պետրոսյանի /ծնված՝ 04.07.1969թ./ 08.09.2023թվականի թիվ 6873 դիմումը.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Մ.Սահակյան փողոց 8 հասցեում գտնվող 03-004-0100-0005 կադաստրային ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման 0,1 հա հողամասում ինքնակամ կառուցված՝ բնակելի տուն՝ 74.38 քմ. թռչնանոց՝ 9.66 քմ և օժանդակ շինություն՝ 28.45 քմ շինությունների նկատմամբ ճանաչել քաղաքացիներ՝ Ռուզաննա Ալբերտի Պետրոսյանի, Մնացական Ռաֆիկի Պետրոսյանի և Նունե Մնացականի Պետրոսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2. Ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք 2023YFUG7S/:
3. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցների օրինականացման գումարը սահմանել՝ 112.49 x1422=159961 դրամ:
4. Քաղաքացիներ՝ Ռուզաննա Ալբերտի Պետրոսյանի, Մնացական Ռաֆիկի Պետրոսյանի և Նունե Մնացականի Պետրոսյանի կողմից սույն որոշման 3-րդ կետով նշված ինքնակամ կառույցների օրինականացման համար նախատեսված վճարման ենթակա գումարը Վեդու համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման: