Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի՝ «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցուման վարույթը կասեցնելու մասին» գրությունը և հաշվի առնելով քաղաքացի Գագիկ Խաչիկի Ղևոնդյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 12-ի՝ «Գագիկ Ղևոնդյանին ընդհանուր համատես սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու մասին» N 2091-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ 1-ին և 3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
1.1. 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 03-076-0012-0018/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված՝ 186.8քմ բնակելի տան, 29.7քմ օժանդակ շինության, 30.4քմ անասնաշենքի, 17.6քմ ծածկի, 1.4քմ զուգարանի և 5.3քմ պարսպի նկատմամբ ճանաչել քաղաքացիներ՝ Գագիկ Խաչիկի Ղևոնդյանի, Աննա Գրիշայի Այվազյանի, Հակոբ Գագիկի Ղևոնդյանի և Նարեկ Գագիկի Ղևոնդյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
1.2. 3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցների օրինականացման գումարը սահմանել՝ բնակելի տուն՝ 186.8x1028=192030 ՀՀ դրամ, օժանդակ շինություն, ծածկ, անասնաշենք, զուգարան և պարիսպ՝ 84.4x616.8=52058 ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 244088 ՀՀ դրամ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արևիկ Ավետիսի Խաչատրյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: