Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 290
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 24/01/2025 10:00
Վարող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ, ՆՇԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՄԵԽԱԿ ԽՈՍՏԵՂՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ, ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԶՄՐՈՒԽՏ ՍԱՐԳՍՅԱՆ, ՌՈՒԶԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆ, ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ, ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՊԵՏԻԿՅԱՆ, ՊՈՂՈՍ ՇԱՀԻՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի հունվարի 24-ին, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, օգնականը, խորհրդականը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ոլորտային պատասխանատուներ և «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը:

Խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը, ով ներկայացրեց խորհրդակցության օրակարգը, նշելով, որ հաշվի առնելով տարեկան աշխատանքային պլանի կազմման աշխատանքների մեծածավալությունը, անհրաժեշտ է Վեդի համայնքի 2025 թվականի ՏԱՊ-ի նախագիծը խմբագրված տեսքով աշխատակազմի պատասխանատու աշխատակցին ներկայացնել մինչև 28.01.2025 թվականը:

Համայնքի ղեկավարը նշեց նաև, նույն ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել նաև 2024 թվականի ՏԱՊ-ի կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:

Աշխատակազմի քարտուղարը ներկայացրեց աշխատակազմ մուտքագրված դիմումների, ինչպես նաև աշխատակազմի ընթացիկ գործունեության հետ կապված, տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին ամփոփ տվյալներ, որի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Պարոն Սարգսյանը նշեց, որ համայնքի ավագանու հերթական նստաշարջանը մեկնարկում է փետրվար ամսին և հերթական նիստի օրը որոշվել է 12.02.2025 թվականը, ուստի անհրաժեշտ է մինչև 29.01.2025 թվականը քննարկման ներկայացնել ավագանու նիստի օրակարգում ներառվող հարցերը:

Աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանն էլ նշեց, որ 12.02.2025 թվականին գումարված ավագանու նիստի օրակարգում հարցերը ընդգրկելու համար համապատասխան որոշման նախագծերը համապատասխան հիմնավորումներով անհրաժեշտ է աշխատակազմ ներկայացնել ավագանու նիստից առնվազն 10 օր առաջ, հակառակ դեպքում նշված ժամկետի խախտմամբ ներկայացված հարցերը չեն ընդգրկվելու նիստի օրակարգում:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner