Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Գառնիկ Ասատրյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Գառնիկ Ասատրյանին տալ՝ Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի, Երևանյան խճուղու 7 հասցեում գտնվող գործող օբյեկտում (26քմ-ից մինչև 50քմ, հիմնական շինություն, առևտրի սրահ) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն՝ 2025 թվականի համար:
2.Անհատ ձեռնարկատեր Գառնիկ Ասատրյանից որպես տեղական տուրք գանձել՝ 48.000 (քառասունութ հազար) ՀՀ դրամ՝ 2025 թվականի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Գառնիկ Ասատրյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրերի առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: