Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 6
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 71 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետով, Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի «Հողի հարկի վճարման ժամկետների արտոնություններ սահմանելու մասին» 71-Ա որոշումը ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածով, 230-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի N 300 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 822-Ն որոշման /այսուհետ որոշում/, Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Վեդի համայնքում սահմանել հողի հարկի վճարման արտոնություններ՝ ըստ գյուղատնտեսական նշանակության հողերի՝ բազմամյա տնկարկների և այլ բազմամյա տնկարկների՝ համաձայն հավելված N 1-ի:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը»:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.95 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner