|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
02 մայիսի 2025 թվականի N 5 |
ԱՐՄԵՆ ՍԹՈՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ԱՐԱՐԱՏԻ ՏՐԱՎԵՐՏԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՎԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ «ՍԱԼԱՔԱՐ» ՏԵՂԱՄԱՍԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2025թ. ապրիլի 29-ին ժամը 12:00-ին Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գյուղ Գոռավան, Գևորգ Մարզպետունի 12) տեղի ունեցավ «ԱՐՄԵՆ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի (գտնվելու վայրը՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Արարատյան մարյուղի 5) կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի Գոռավան բնակավայրի վարչական տարածքում՝ Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի «Սալաքար» տեղամասի օգտակար հանածոյի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին լսում):
Հանրային լսման վերաբերյալ կազմված արձանագրությանը կարելի է ծանոթանալ կից փաստաթղթում: |
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(476.66 Կբ)
|
|
|
|