Համաձայն Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ կետի, 56-րդ հոդվածի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 30.07.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության օրենքի, հիմք ընդունելով քաղաքացի Կարեն Անդրանիկի Ղազարյանի դիմումը. Վեդի համայնքի ավագանին որոշեց 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի կադաստրային ծածկագիրը կրող 0,0882 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն, ծածկ և պահակատուն կառուցելու նպատակով:
2. 03-096-0163-0010 կադաստրային ծածկագիրը կրող 0,0882 հա մակերեսով հողամասում պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն, ծածկ և պահակատուն կառուցելու նպատակով Կարեն Անդրանիկի Ղազարյանին տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք`Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ.-ի թիվ 2404-Ն որոշման պահանջներին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |