Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով, համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 64 որոշման պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արփինե Սարգսյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ.
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Արփինե Սարգսյանին 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի, Արարատյան փողոց 103 հասցեում գտնվող գործող օբյեկտում տեղադրել 3 քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ :
2.Անհատ ձեռնարկատեր Արփինե Սարգսյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102259 հաշվեհամարին վճարել 6.750 (վեց հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Արփինե Սարգսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: