Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Ա. Ավետիսյանի դիմումը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ, Արարատի մարզի, Վեդի համայնքի կազմում ընդգրկված Սիսավան բնակավայրի, Կ.Դեմիրճյան փողոց, 31 տան բնակիչ Արամ Գեղամի Ավետիսյանի (ծնված՝ 09.02.1976թ., անձնագիր՝ AU 0212763, տրված՝ 29.03.2021թ., 025-ի կողմից) անվամբ գրանցված՝ 03-084-0104-0075 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ տրամադրել՝ 9.904 (ինը հազար ինը հարյուր չորս) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Արամ Գեղամի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, MERCEDES-BENZ E 320 մակնիշի 36 ZT 368 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 70.741 (յոթանասուն հազար յոթ հարյուր քառասունմեկ) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |