Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով «ԱՐԱՐԱՏԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Էդուարդ Երվանդի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Տափերական բնակավայրի Ծ. Իսակովի փողոց 20/2 հասցեում գտնվող, 03-093-0047-0084 կադաստրային ծածկագիրը կրող, «Արարատի Կոնյակի Գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքաօգտագործման և այլ արտադրական՝ նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների՝ գործառնական նշանակության հողամասում պահածոների արտադրամասի տնտեսական կառույց կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն՝ 2 /երկու/ տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն՝ կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին «ԱՐԱՐԱՏԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Էդուարդ Երվանդի Սարգսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: