Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով «ԳԵՎՍՅՈՒԶ» ՍՊԸ տնօրեն Արսեն Ռուբենի Բազիկյանի դիմումը, Վեդի համայնքի ավագանաին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի 03-031-0216-0039 կադաստրային ծածկագիրը կրող 2,96729 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքը պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |