Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



29 ապրիլի 2024 թ.

03-096-0012-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 02.11.2005 թվականի «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Վլադիկ Համբարձումի Աբրահամյանի դիմումը այն մասին, որ Վեդի համայնքի  Փոքր Վեդի բնակավայրի՝ 03-096-0012-0006 կադաստրային ծածկագիրը կրող շինությունը /բնակելի տուն/ հանդիսանում է իր ծնողների սեփականությունը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 434, հողհատկացման քաղվածք՝ Փոքր Վեդի բնակավայրի տնտեսության 2-րդ գրքի թիվ 297 գրանցման համար, սակայն չեն պահպանվել շինության զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը՝ որոշում եմ․

1. Վերականգնել Վլադիկ Համբարձումի Աբրահամյանի՝ Փոքր Վեդի բնակավայրի՝ 03-096-0012-0006 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության  օբյեկտների շինության զբաղեցրած 0,22022 հա հողամասի /սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն / սեփականության իրավունքը:

2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

3․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գեվորգ Պետիկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝30d66b8b-6c92-4f72-9a95-e290c006fbb6



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner