Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, հիմք ընդունելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 03.12.2021 թ.-ի թիվ 26-01/2321 գրությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Ուրցաձոր բնակավայրի Խանջյան փողոցում (վկայական N 17122021-03-0084 ) առկա գազատարը D=89 մմ՝ 108 գծմ, D=76մմ՝ 253 գծմ, հենասյուն D=76 մմ՝ 39 հատ անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
2. Սահմանված կարգով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր և կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի փոխանցման գործընթացը: |