Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով. Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու և տարեկան վարձավճարի չափը սահմանելու մասին» N 120-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1.1․ Որոշման վերնագիրը շարադրել նոր՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքում պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու և տարեկան վարձավճարի չափը սահմանելու մասին» խմբագրությամբ:
1.2․ Որոշման 1-ին կետը շարադրել նոր՝ «Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրել Վեդի համայնքում պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը՝ համաձայն հավելվածի» խմբագրությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |