Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009թ.-ի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 21 դեկտեմբերի 2021թ.-ի թիվ 2/փ-370 եզրակացությունը.Վեդի համայնքի ավագանին որոշեց. «ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի 03-031-0107-0028 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխեու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 49-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի 03-031-0107-0028 կադաստրային ծածկագիրը, քաղաքացու սեփականություն հանդիսացող, կրող 4,0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրից 0,05 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել և դասել բնակավայրերի՝ նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի:
2. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի 03-031-0107-0028 կադաստրային ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման 0,05 հա հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 392625 /երեք հարյուր իննսուներկու հազար վեց հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |