Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Վանաշեն բնակավայրի՝ Վ. Մամիկոնյան փողոցի 7 տան բնակիչ Հակոբ Գևորգի Ամիրխանյանին (ծնված՝ 29.08.1985թ., անձնագիր՝ AU 0262422, տրված՝ 07.05.2021թ., 025-ի կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, 03-087-0160-0003 կադաստտրային ծածկագիրը կրող 0.54 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության /խաղող/ հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի հարկի գծով՝ 26503 /քսանվեց հազար հինգ հարյուր երեք/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |