Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 129-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2024 թվականի N 129-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԸ (ՎԵԴԻ ՔԱՂԱՔԸ) ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՐԱՐԱՏ-8 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ, 8-րդ հոդվածներով, 56-րդ հոդվածի 5-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի հուլիսի 30-ի Հայաստանի Հանրապետության օրենքը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 30-րդ կետը, ՀՀ Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 2/փ-398 եզրակացությունը և հաշվի առնելով «ՎԵԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Դ.Ղազարյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. 03-004-0084-0035 կադաստրային ծածկագիրը կրող 0.306 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների հողեր գործառնական նշանակության, 03-004-0084-0039 կադաստրային ծածկագիրը կրող 0.12128 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների հողեր գործառնական նշանակության, 03-004-0084-0057 կադաստրային ծածկագիրը կրող 0.5031 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության, 03-004-0084-0043 կադաստրային ծածկագիրը կրող 0.15336 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել և դասել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության և վերը նշված կադաստրային ծածկագրերը կրող հողամասերի համար հարկայնությունը 12 հարկ (ԲՆԿԳ-4 բարձրահարկ կառուցապատման գոտի):

2. 03-004-0084-0057 կադաստրային ծածկագիրը կրող 0.5031 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը ենթակա է վճարման Վեդի համայնքի 900425102143 հաշվեհամարին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -21

ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ

ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՀՈՌԻԿՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԱԼՈՒՍՏ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԹՈՒՐԻԿՅԱՆ ՀԱԿՈԲ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԻՇԽԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner