Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի բ) կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկն ու աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետի զեկույցը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 196-Ն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |