Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի՝ «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» թիվ 1477-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 189-Ա որոշումը և հաշվի առնելով Սամվել Վլադիմիրի Մկրտչյանի դիմումը՝ որոշում եմ․
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Շաղափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, 03-075-0236-0002 կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 97.89000հա արոտավայրը վարձակալության իրավունքով տրամադրել Սամվել Վլադիմիրի Մկրտչյանին՝ վարձակալության պայմանագրի կնքման օրվանից՝ 3 տարի ժամկետով:
2. Սահմանված կարգով քաղաքացի Սամվել Վլադիմիրի Մկրտչյանի հետ կնքել 03-075-0236-0002 կադաստրային ծածկագիրը կրող 97.89000հա հողամասի վարձակալության պայմանագիր:
3. 03-075-0236-0002 կադաստրային ծածկագիրը կրող 97.89000հա արոտավայրի տարեկան վարձավճար սահմանել 147000 / հարյուր քառասունյոթ հազար/ ՀՀ դրամ:
4. Արոտավայրի վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս է համարվում սույն որոշումը կից հողամասի հատակագիծը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: