Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ հոդվածներով, 12-րդ հոդվածի 1-ին մասով, 13-րդ, 14-րդ հոդվածներով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝
1․ Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի տեսակներն ու դրանց դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի։
2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքում 2026 թվականի տեղական վճարների տեսակներն ու դրանց դրույքաչափերը և արտոնությունները՝ համաձայն թիվ 2 հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։