Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 13
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ «ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1․ Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող

1.1. GAZ 31105-100 (գրանցման համարը՝ N 51.181.1236036) 987 CN 61 հաշվառման համարանիշի (նույնականացման համարը՝ X9631105071355348, թողարկման տարեթիվը՝ 2006թ․) թեթև մարդատար տրանսպորտային միջոցը,

1.2. KAMAZ 65115-026 /գրանցման համարը՝ N 51.181.1236036/ 984 CN 61 հաշվառման համարանիշի /նույնականացման համարը XTC 651150N1354208, թողարկման տարեթիվը՝ 2017թ./ բեռնատար տրանսպորտային միջոցը,

1.3. Բազմաֆունկցիոնալ էքսկավատոր ՏԼԲ-825 մոդելի էքսկավատոր-ամբարձիչը /թողարկման տարեթիվը՝ 2017թ./ տրանսպորտային միջոցը

1.4. Ավտոգրեյդեր ԳՍ 10-07 տիպի ավտոգրեյդեր / թողարկման տարեթիվը՝ 2018թ./ տրանսպորտային միջոցը անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Վեդի համայնքի կոմունալ սպասակում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։

2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշումից բխող պայմանագրերի կնքումը:

3. Տրանսպորտային միջոցների հաշվառումից հանման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner