Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի 18.07.2022 թ-ի թիվ 07/28/67056 գրությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող 03-004-0074-0006 կադաստրային ծածկագիրը կրող Արարատյան փողոցի 55 հասցեում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկից՝ թիվ 8,9 և 10 սենյակները 55,5 քմ / հատակագծի համաձայն/ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնին՝ 5 /հինգ/ տարի ժամկետով:
2. Սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի հետ կնքել տարածքի անհատուց օգտագործման պայմանագիր: |