Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկն ու ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի զեկույցը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 212-Ն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: