Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը և Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Սարգիս Աբրահամյանի 22.09.2023թ. N 147 գրությունը. Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող, 03-076-0039-0030 կադաստրային ծածկագիրը կրող Ոսկետափ բնակավայրի Հ. Աբելյան փողոց 1 հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկից՝ թիվ 6 և 7 սենյակները, 30.9 քմ /հատակագծի համաձայն/ մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝ «Վեդի համայնքի Ոսկետափի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ անորոշ ժամկետով:
2. Սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Վեդի համայնքի Ոսկետափի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել տարածքի անհատուց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |