Այսօր: Շաբաթ, 21 Հունիսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 03-004-0074-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 0,0020 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 08-ի թիվ 714-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի Ավետիս Արամի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-004-0074-0011 կադաստրային ծածկագիրը կրող 0,004 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության անշարժ գույքը սահմանակից է համայնքային սեփականություն հանդիսացող 0,0020 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության չկառուցապատված հողատարածքին /ծածկագիր՝ 03-004-0074-0012/, ելնելով օտարվող հողամասի դիրքից և չափերից, հաշվի առնելով այն, որ քաղաքաշինական նորմերով նախատեսված չեն հողամասի օտարման սահմանափակումներ, հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է․

1. Բավարարել քաղաքացի Ավետիս Արամի Ավետիսյանի խնդրանքը և Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրում գտնվող, /ծածկագիր՝ 03-004-0074-0012/ իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից, 0,0020 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը դրա կադաստրային արժեքի 100% չափով վճարի՝ 37554 ՀՀ դրամի վճարման պայմանով ուղղակի վաճառքի կարգով օտարել Ավետիս Արամի Ավետիսյանին։

2. Սույն որոշումից ծագող իրավունքները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner