Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ 03-004-0042-0003 ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 0,02297 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի և ՀՀ Կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշման 39 կետի 1-ին ենթակետի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, առ այն, որ Վեդի քաղաքային բնակավայրի կադաստրային քարտեզագրման ժամանակ թույլ է տրվել սխալ՝ բնակավայրի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-004-0042-0003 կադաստրային ծածկագիրը կրող Վեդի քաղաքային բնակավայրի Արցախի փողոցի 23/1 հասցեում գտնվող 0,02297 հա բնակելի կառուցապատման հողամասը սխալմամբ հաշվառվել է որպես այլ անձի սեփականություն և ՀՀ Կառավարության 04.08.2005 թվականի 1483-Ն որոշմամբ չի փոխանցվել Վեդի համայնքին որպես սեփականություն, անհրաժեշտ է Վեդի քաղաքային բնակավայրի կադաստրային քարտեզում 03-004-0042-0003 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի սահմանները ճշգրտել որակավուրում ունեցող չափագրողի կողմից կազմված հողամասի հատակագծի համաձայն և հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականությունը, ուստի հիմք ընդունելով վերոգրյալը, Վեդի համայնքի ավագանին որոշում Է.

1. Թույլատրել համայնքի ղեկավարին սահմանված կարգով Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի կադաստրային քարտեզում 03-004-0042-0003 ծածկագիրը կրող Վեդի քաղաքային բնակավայրի Արցախի փողոցի 23/1 հասցեում գտնվող 0,02297 հա բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականության իրավունքը:

2. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.90 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner