Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Արթուր Մանասերի Մանասերյանի դիմումը՝ որոշում եմ․
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Սիսավան բնակավայրի՝ 03-084-0118-0019 ծածկագիրը կրող /վկայական՝ 24022021-03-0062/ գյուղատնտեսական նշանակության 0.666հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ բազմամյա կորիզավոր /դեղձ/ այգու /Մերձարաքսյան 3-րդ խումբ/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: