Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 9-րդ հոդվածի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի՝ թիվ 1066-Ն որոշման 2-րդ կետի պահանջների, հաշվի առնելով ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի փոխադրելու մարզային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի նիստի թիվ 5/3 արձանագրությունը և քաղաքացի Ահարոն Մանուկի Վարդանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի 03-004-0450-0007 ծածկագիրը կրող /վկայական 1439317/ գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.47 հա-ից / 0.1 հա մակերեսով խաղողի այգին և 0.31 հա մակերեսով պտղատու կորիզավոր այգին փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի՝ վարելահողի:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Ահարոն Մանուկի Վարդանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։