Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Վաղինակ Ջիվանբեկի Քոչարյանի կողմից լիազորված անձ Ջիվան Խաչատուրի Քոչարյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրում գտնվող, 03-095-0394-0002 կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության 1.6 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները պարզեցված կարգով փոփոխել և դասել ջրային նպատակային նշանակության, ջրային գործառնական նշանակության՝ արհեստական լճակներ կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |