Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետով, 102-րդ հոդվածի 3-րդ մասի 3.2 կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության N 328-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 2.2-րդ բաժնի 4-րդ կետով, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը և աշխատողների քանակը՝ համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 16-ի N 37-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում» համայնքային բյուջետային հիմնարկի գործունեությունը դադարեցված լինելու մասին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից համապատասխան գրանցումը կատարելու պահից: |