Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1․ Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող RENAULT MASTER 2.5 D տիպարի 277 CN 61 հաշվառման համարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2005թ․) թեթև մարդատար մեքենան անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով ամրացնել «Վեդի համայնքի «Փոքր Վեդու Հայդի Քինդի անվան արվեստի դպրոց»» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ապահովել «Վեդի համայնքի «Փոքր Վեդու Հայդի Քինդի անվան արվեստի դպրոց»» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշումից բխող պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ |