Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ, 8-րդ հոդվածներով, 56-րդ հոդվածի 5-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի հուլիսի 30-ի Հայաստանի Հանրապետության օրենքը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 30-րդ կետը, ՀՀ Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 2/փ-398 եզրակացությունը և հաշվի առնելով «ՎԵԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Դ.Ղազարյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. 03-004-0084-0035 կադաստրային ծածկագիրը կրող 0.306 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների հողեր գործառնական նշանակության, 03-004-0084-0039 կադաստրային ծածկագիրը կրող 0.12128 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների հողեր գործառնական նշանակության, 03-004-0084-0057 կադաստրային ծածկագիրը կրող 0.5031 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության, 03-004-0084-0043 կադաստրային ծածկագիրը կրող 0.15336 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել և դասել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության և վերը նշված կադաստրային ծածկագրերը կրող հողամասերի համար հարկայնությունը 12 հարկ (ԲՆԿԳ-4 բարձրահարկ կառուցապատման գոտի):
2. 03-004-0084-0057 կադաստրային ծածկագիրը կրող 0.5031 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը ենթակա է վճարման Վեդի համայնքի 900425102143 հաշվեհամարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |