Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթները և հաշվի առնելով Արա Միշայի Սարոյանի դիմումը` որոշում եմ․
1․ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի՝ 03-004-0450-0026 ծածկագիրը կրող /վկայական 1705642 /գյուղատնտեսական նշանակության 0․72928 /0․32750 հա ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու և 0․72928/0․401178 հա ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավոր պտղատու (ծիրանի) այգու ։
2․Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արա Միշայի Սարոյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։