Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Գաբրիել Մարտիրոսի Մարտիրոսյանի դիմումը՝ որոշում եմ․
1. Վեդի համայնքի Այգավան բնակավայր, Գ. Ղուկասյան փողոց, 30 հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 03-008-0032-0001/ բաժանման և վերահասցեավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
ա) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 1»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք Այգավան բնակավայր, Գ. Ղուկասյան փողոց, 30 բնակելի տուն հասցեն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03022CNCHMY2/:
բ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 2»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք, Այգավան բնակավայր, Գ. Ղուկասյան փողոց, 30/1 հողամաս հասցեն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03022AVZMECK/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Գաբրիել Մարտիրոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։