Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Հայկ Պլատոնի Ղարիբյանի դիմումը` որոշում եմ.
1. Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայր, Գետափնյա փողոց, 22 հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 03-095-0334-0062/ բաժանման և վերահասցեավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
ա) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 1»-ին տրամադրել՝ Վեդի համայնք, Ուրցաձոր բնակավայր, Գետափնյա փողոց, 22 շինություն / անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03032NTE955G /:
բ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 2»-ին տրամադրել՝ Վեդի համայնք, Ուրցաձոր բնակավայր, Գետափնյա փողոց, 22/1 շինություն / անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03999SY8DTHD/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: