Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Համաձայնություն տալ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) կողմից, Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ իրականացվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում-փուլ 2» ծրագրի շրջանակներում գործադրվող Միջհամայնքային կամ անդրսահմանային համագործակցության տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների դրամաշնորհային մրցույթում հաստատված ծրագրային հայտառաջարկի համապատասխան Վեդի համայնքի 2024թ. բյուջեից համաֆինանսավորումն ապահովելուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |