Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, ՀՀ Կառավարության 14.01.2010 թ-ի թիվ 16-Ն որոշման պահանջներով, Վեդի համայնքի ավագանին որոշեց «ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-090-0590-0011 եվ 03-090-0238-0028 կադաստրային ծածկագրերը կրող պետական սեփականություն հանդիսացող 1,76912 հա եվ 15,84341 հա հողամասերի օտարման համաձայնություն տալու մասին» Թիվ 51-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-090-0590-0011, 03-090-0238-0028 կադաստրային ծածակագրերը կրող /սեփականության վկայական 27042022-03-0032/, պետական սեփականություն հանդիսացող, 1,76912 հա և 15,84341 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասերի օտարման նպատակով տալ համաձայնություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |