Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Սամսոն Մաթևոսյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Սամսոն Մաթևոսյանին տալ՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Վեդի քաղաքային բնակավայրի, Կասյան փողոցի 26/13-1 հասցեում գտնվող գործող օբյեկտում (մինչև 26քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2. Անհատ ձեռնարկատեր Սամսոն Մաթևոսյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Սամսոն Մաթևոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: